ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

2.Թրամփի թիմը՝ ովքե՞ր են նրանք

2.Թրամփի թիմը՝ ովքե՞ր են նրանք
24.01.2017 | 13:12

սկիզբը՝ այստեղ

Ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլին


Պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը եղել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի հիմնական խորհրդատուն նախընտրական արշավի ժամանակ և ընդունել է նրա առաջարկը պահպանել պաշտոնը նախագահի աշխատակազմում: Վերլուծաբանները կարծում են, որ շնորհիվ 57-ամյա գեներալի Թրամփին հաջողվեց լսելի դառնալ պատերազմի վետերաններին, թեպետ ինքը բանակում չի ծառայել: Ֆլինը եղել է պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրենը 2012-14-ին, որտեղից, իր խոսքով դուրս է մղվել արմատական իսլամի վերաբերյալ իր հայացքների պատճառով: 2016-ի փետրվարին նա Թվիթերում գրել է. «Մուսուլմանների վախը ՌԱՑԻՈՆԱԼ է»: Մայքլ Ֆլինը տպագրել է «Մարտադաշտ. Ինչպես կարող ենք հաղթել գլոբալ պատերազմը արմատական իսլամի և նրա դաշնակիցների դեմ» («The Field of Fight: How We Can Win the Global War Against Radical Islam and Its Allies») գիրքը: Գեներալ Ֆլինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է սերտ համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայում, որպեսզի համատեղ պայքարեն ԻՊ-ի դեմ: Նրան նաև քննադատել են ռուսական RT հեռուստաալիքի եթերում հաճախակի հայտնվելու համար:


Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռեյնս Պրիբուս
Լինելով Հանրապետական ազգային հանձնաժողովի նախագահ՝ 44-ամյա Ռեյնս Պրիբուսը կամուրջ էր ծառայում կուսակցության թեկնածու Թրամփի և կուսակցության վերնախավի միջև, որ որոշակի զարմացած էր իր թեկնածուի պահվածքով, սակայն նա երբեք որևէ ընտրովի պաշտոնում չի աշխատել և քաղաքական լուրջ փորձ չունի:


Նիկի Հեյլի՝ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում
Հնդիկ ներգաղթյալների դուստր Նիկի Հեյլին Հարավային Կարոլինայի առաջին կին նահանգապետն է և ազգային փոքրամասնությունների առաջին ներկայացուցիչն այդ պաշտոնում: 44 տարեկանում նա ԱՄՆ-ի ամենաերիտասարդ նահանգապետն է: Նրան անվանում են հանրապետական կուսակցության ծագող աստղ: Հանրապետական պրայմերիզներում նա պաշտպանել է սենատոր Մարկո Ռուբիոյին, ապա՝ Տեխասի սենատոր Թեդ Կրուզին, և նոր միայն Դոնալդ Թրամփին: Իբրև իր կաբինետի առաջին կին՝ ազդարարելով նրա նշանակումը՝ Թրամփը նրան անվանեց «ճանաչված դիվանագետ» և «հրաշալի ղեկավար, որ կներկայացնի մեզ միջազգային ասպարեզում»:


Ռիկ Փերի՝ էներգետիկայի նախարար
Տեխասի նախկին նահանգապետը կգլխավորի նախարարությունը, որ 2012-ին իր անհաջող նախագահական ընտրարշավում առաջարկում էր փակել: Նախագահական մրցավազքին միանալու երկրորդ, վերստին անհաջող, փորձի ժամանակ 2015-ին Փերին Թրամփին անվանում էր «տոնավաճառի ծաղրածու» և «պահպանողականության քաղցկեղային այտուց»: Իբրև Տեխասի նահանգապետ՝ նա կոչ էր արել թեթևացնել նավթային արդյունաբերության կարգավորումը և կլիմայի փոփոխությունների ուսումնասիրությունն անվանել էր «անհույս»: Վերջերս 66-ամյա Փերին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» («Dancing with the Stars») հեռուստաշոուին:


Բեթսի Դևոս՝ կրթության նախարար
Միլիարդատիրուհի և հանրապետական կուսակցության դոնոր Բեթսի Դևոսը նախկինում կուսակցության տարածքային կազմակերպության նախագահն էր Միչիգանում և ժամանակին Թրամփին անվանել էր «ներխուժող», որ չի ներկայացնում հանրապետական կուսակցության դեմքը: Դևոսը մունիցիպալ դպրոցների փաստաբան է, որ ֆինանսներ են ստանում բյուջեից և կառավարում են ուսուցչական ու ծնողական կոմիտեները կամ հասարակական խմբերը՝ անկախ հանրակրթական դպրոցական ծրագրից:


Էնդի Պազդեր՝ աշխատանքի նախարար
Պազդերը ղեկավարում է արագ սննդի CKE Restaurants Holdings ռեստորանների ցանցը, որ Carl’s Jr, Hardee’s և այլ ցանցերի հիմնադիր ընկերությունն է: Իր ռեստորանների ազատամիտ գովազդային վահանակների վերաբերյալ Պազդերը մի առիթով ասել է «Մեր գովազդն ինձ դուր է գալիս: Ինձ դուր են գալիս գեղեցիկ կանայք, որ բուրգերներ ու բիկինիներ են ուտում: Իմ կարծիքով՝ դա շատ ամերիկյան է»: 2010-ին նա տպագրեց «Աշխատատեղերի ստեղծում՝ ինչպես է դա կատարվում իրականում և ինչու կառավարությունը դա չի հասկանում» («Job Creation: How It Really Works and Why Government Doesn't Understand It») գիրքը: Դեմոկրատներն ու արհմիությունների ղեկավարները Պազդերին համարում են ցածր վարձատրվող աշխատողների թշնամի: Նա դեմ է նվազագույն ժամավարձը մինչև 15 դոլար բարձրացնելուն և իշխանության՝ ժողովրդին «դայակություն անելուն» և կցանկանար գազավորված խմիչքի հարկ մտցնել:
BBC


Հ.Գ. Նրանք դեռ չեն սկսել պաշտոնավարումը, բայց, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսի, նաև նրանք են ԱՄՆ-ը դարձնելու մեծ տերություն: ԱՄՆ նախագահի նորացված կայքի տնտեսական բաժնում նշված է, որ Թրամփի նպատակը ԱՄՆ տնտեսական աճը նորից տարեկան 4 % դարձնելն է և առաջիկա 10 տարում 25 միլիոն նոր աշխատատեղերի ստեղծումը: Նախագահը մտադիր է կրճատել բոլոր ամերիկացիների և կորպորացիաների հարկերը: Wall Street Journal-ը գրել է, որ կայքում չի ասվում, թե ինչ է արվելու, որ հարկերի նվազեցումը պետբյուջեի դեֆիցիտը չմեծացնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ